ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։
Մասնավորապես՝
- խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,
- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոսի առաջացումը,
- բացակայել են ձեռքերի և հումքի համար նախատեսված լվացարանները, արհեստական օդափոխության համակարգը, չի կանխվել աղտոտված օդի ներթափանցումը։
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին