«Ես ավելի ու ավելի համոզված ասում եմ, որ անվտանգության ավելի ուժեղ երաշխիք, քան լեգիտիմությունն է, գոյություն չունի»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա սկսեց հեգնել, թե ընդդիմադիրները չեն ուզում, որ լեգիտիմությունը լինի, որ հետո երկիրը դարձնեն գուբերնիա. «Կասեն՝ ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, կլինեն թեմեր: Ավստրալիայում, օրինակ, չկա կառավարություն, բայց կա թեմ, վա՞տ է: Իհարկե, վատ չի, 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ: Ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչեւ քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչեւ այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու: Այն հարցը, որ այսօր լուծվում է ՀՀ-ում չմտածեք 6 տարվա հարց է, հազարամյա հարց է: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլեւս չի սպանվելու եւ ես, որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորը չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի ու այդ երազանքը այլեւս որեւէ մեկը չի կարող սպանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև