Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին հարցին էլ երրորդ նախագահը պատասխանեց՝ սրբազանի հետ հանդիպել է, բայց դա երեկ չի եղել, ոչ էլ այսօր։
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե այս շարժումը հաջողության հասնի եւ իշխանափոխություն լինի», – այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը հարթակում կկանգնի՞ Բագրատ սրբազանի կողքին։
Նա ասաց, որ ինքը հավակնություններ չունի, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ կկանգնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երրորդ նախագահի կարծիքով՝ սրբազանի գլխավորած շարժումը լավ թափ է հավաքել եւ ճիշտ օգտագործելու պարագայում լավ արդյունքներ կարող է գրանցել։
Մանրամասները՝ տեսանյութում
Պատասխանելով Բագրատ սրբազանի՝ անցումային կառավարության վարչապետի թեկնածու լինելու մասին հարցին էլ, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ՀՀԿ-ն կսատարի այն թեկնածուին, որին կառաջարկի սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարց հնչեց նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարության մասին, որում վերջինս թվարկում է այն շերտերը, որոնց ինքը միանալ չի կարող։ Սերժ Սարգսյանը հստակեցրեց՝ իրենք ոչ ոքի հետ չեն միանում, իրենք սատարում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Շարժման անհաջողության դեպքում, երրորդ նախագահը հավատացնում է՝ ՀՀԿ-ն պայքարելու է այնքան, մինչեւ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։ Նաեւ վերահաստատեց՝ ՀՀԿ-ն սահմանազատում-սահմանագծմանը դեմ չէ, դեմ է այսօրինակ սահմանազատում-սահմանագծմանը։ Կարծում են, որ այն պետք է իրականացվի միջազգային չափանիշներով։ Դիտարկմանը՝ գործող իշխանությունը միջնորդներին արհամարհում է եւ ուղիղ է խոսում Իլհամ Ալիեւի հետ, Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ «դրա համար էլ էս օրին են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների պահպանմանը՝ Սերժ Սարգսյանը հեգնեց՝ հիշեցնելով, որ ինչ-որ մի գարեջրատանն էլ ինչ-որ մյունխենյան սկզբունքներ էին գրվել եւ հստակեցրեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ԽՍՀՄ փլուզման մասին է, ոչ թե ԽՍՀՄ սահմանների փոխադարձ ճանաչման։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին հարցին էլ երրորդ նախագահը պատասխանեց՝ սրբազանի հետ հանդիպել է, բայց դա երեկ չի եղել, ոչ էլ այսօր։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ