«Պարո՛ն Սանոսյան, արդյոք դուք Երեւանի փողոցներով երթեւեկում եք, արդյոք տեսնում եք այն հսկայական փոսերը, խորդուբորդ ճանապարհները, որոնք առկա են գրեթե բոլոր փողոցներում: Չե՞ք կարծում, որ այն ստանդարտները, որոնք բավարար են եղել 5 տարի առաջ Երեւանի երթեւեկության պարագայում, այսօր այլեւս բավարար չեն: Արդյոք նախարարությունից մի մեծ խումբ չպե՞տք է երթեւեկեր այն քաղաքներ, որտեղ խիտ երթեւեկություն կար, լոկալացվեին, որ չունենայինք այսօր այն փողոցները, որոնք այսօր կան Երեւանում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ փողոցները ասֆալտապատվում են, բայց 2-3 ամիս հետո այդ ասֆալտը էլ գրեթե գոյություն չի ունենում:
Սանոսյանը նախ դիտողություն արեց պատգամավորին, որ նախարարության անունը սխալ ասաց՝ տեղական կառավարման եւ ենթակառուցվածքների փոխարեն ասաց ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների: Նա ասաց, որ Երեւանում ինքը երթեւեկում է, այդ հարցերը արդարացի են, բայց ինքը չի կարող Ավինյանի փոխարեն պատասխանել. «Մի քանի տեղ նույն ընկերությունն է շահել, որը բավարար կարողություն չունի, հիմա կասեք՝ թող այդ ընկերությանը պատժեն, բայց դրա արդյունքում այն ծրագրերը, որոնք պիտի արվեն, կուշանան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սանոսյանը նախ դիտողություն արեց պատգամավորին, որ նախարարության անունը սխալ ասեց՝ տեղական կառավարման եւ ենթակառուցվածքների փոխարեն ասաց ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների: