Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ընդդիմությունը բոյկոտել էր ու չէր եկել: ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին մարտահրավերներով լի այս օրերին հետաքրքրում էր, թե ինչ աշխատանք են տանում վրացիների հետ, որ ոչ թե 2 պատուհանով աշխատեն, այլ՝ շատ, որ հայ վրացական սահմանին տոն օրերին՝ Մարտի 8-ին, Նոր տարուն հերթեր չլինեն: Նա նաեւ հարց ուղղեց ավիափոխադրումների, «Զվարթնոց» օդանավակայանի մասին, թե այլեւս շենքը չի կարողանում այդքան ուղեւորների սպասարկել, ի՞նչ ռազմավարություն կա. «Ինձ հետ էլ է դեպք եղել, երբ նույնիսկ ինքնաթիռն է սպասում դարպասներին մոտենալու, որովհետեւ բոլորը զբաղված են»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց, որ իրոք, օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում, որ այդ մեծ հոսքը սպասարկի. «Պետք է նոր տերմինալ կառուցվի: Կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ: Կոնցեսիոն պայմանագրով շարունակելն անհնար է»: Նա ասաց, որ կան պարամետրեր, որոնք անթույլատրելի են, բարձր պարտավորություններ կան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ