Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք։
Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Մ.Մ.-ն Վեդի գետից էլեկտրահարման միջոցով որսացել էր 9 ձուկ։
Հոսանք արտադրող շարժիչը և որսված ձկներն առգրավվել են։
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին