Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու և 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե:
«Վիվա-ՄՏՍ-ը միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ լավագույնը և ստեղծել է հատուկ առաջարկ զբոսաշրջիկների համար՝ «TOURSIT UNLIM»-ը, որը ոչ միայն Հայաստան այցելողների, այլ նաև մեր այն հաճախորդների համար է, որոնք ցանկանում են օգտվել անսահմանափակ ինտերնետից և պարբերաբար ճանապարհորդում են Հայաստանով։ Այն գնի և որակի հրաշալի համադրություն է»,- նշեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանը մշակելիս հաշվի են առնվել Հայաստան այցելողների նախասիրություններն ու հետաքրքրությունները՝ մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ ձայնային և ինտերնետ ծառայությունների միջոցով, առանց սահմանափակումների օգտվել ինտերնետից՝ սոցցանցերում վերբեռնել ճանապարհորդություններից լուսանկարներն ու տեսանյութերը, կիսել տպավորությունները և օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից և նավիգացիոն համակարգերից՝ Հայաստանի գեղեցկությունը լիարժեք վայելելու համար:
Կարդացեք նաև
«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանի ակտիվացման գինը 3000 դրամ է, որը տրամադրվում է 15-օրյա ժամկետով: Սակագնային պլանին բաժանորդագրվել կարելի է այցելելով սպասարկման կենտրոն: