Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս իշխանություններն ասում են հարկատուն հերոսն է, ո՛չ, արարողն է հերոսը. Թաթուլ Մանասերյան

Մայիս 22,2024 16:03

«Որևէ մեկս չենք ճանաչում Հայաստանի Հանրապետությունը հատկապես ռեսուրսների առումով… Մենք մարդկային ռեսուրսի մասին զրո պատկերացում ունենք, այդպես է եղել բոլոր կառավարությունների ժամանակ։ Եթե չունենք այդ պատկերացումը, ի՞նչ ծրագրեր ենք իրականացնելու։ Ես նշեմ, որ գործարան են Հայաստանում ուզեցել բացել, սարքավորումներ, պահանջարկ գտել են, բայց որակյալ խառատներ չեն կարողացել գտնել։ Ես առաջարկում եմ սկսել պարզ բաներից, ամեն հանճարեղ բան պետք է պարզ լինի, ոչ թե խուճուճ եսիմ ինչերով մարդկանց վախեցնելու համար»,-այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չունի տեսլական, անվտանգության դոկտրին, չգիտենք՝ ուր է գլորվում տնտեսությունը։

«Իսկ դա սպառնալիք է, չգիտենք՝ անվտանգային սպառնալիքների, ժողովրդագրական սպառնալիքների մասին… Եթե ունենանք տեսլական, ապա կկրթենք էն մասնագետները, որոնք պետք են, ոչ թե որոնք, պրեստիժ են։ Շատ կոնկրետ մասնագիտություններ կկրթենք, և մեզ հաղթող չի լինի․.. ուղեղների արտահոսք է Հայաստանից: Հայաստանն արյունաքամ է լինում»,-ասաց Մանասերյանը:

Նա նաեւ անդրադարձավ բարեփոխումներին ու նկատեց, որ եթե դրանք ուղղված չեն մարդուն, պետք է դադարեցվեն. «Ուրիշների՞ն ենք տպավորելու, արտաքին աշխարհի՞ն…ներկայիս իշխանություններն ասում են հարկատուն հերոսն է, ո՛չ, արարողն է հերոսը, ոչ միայն տնտեսության բարձրացնողը, ոգեւորությունը բերելու մեր մեջ.  այն, ինչպես  ընկալում եմ այսօրվա սրբազան պայքարն ու զինվորագրվում եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031