«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ։ Փորձաքննության շրջանակներում լուծվում են դրանց հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։
Նյութագիտական բաժինը, շնորհիվ նորագույն սարքերի և սարքավորումների, կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիջոցներ, օճառներ և այլն: Փորձաքննության շրջանակներում որոշվում են ոչ միայն արտադրատեսակների որակական հատկանիշները այլ նաև դրանցում առկա ծանր մետաղների հետքային պարունակությունները:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ