«ՀՀ տարածքը 29 743 քկմ է, իմ նշած ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից այս պահին օկուպացված է ընդհանուր առմամբ 208 քկմ։ Դրա մի մասը՝ Արծվաշենով եւ այլ տարածքներով օկուպացվել է դեռեւս 1990-ականներին, եւ մոտ 139 քկմ օկուպացվել է 2021 թվականի մայիսից սկսած»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Կոնջորյանը հավելեց․ «Այո, ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քկմ է, որից 208 քկմ-ն օկուպացված է։ Բայց դուք հստակ չեք պատասխանում այս հարցին, թե ՀՀ ինքնիշխան տարածքը որքան է, որովհետեւ ձեզ պետք չէ կոնկրետություն, լեգիտիմություն»։
Կոնջորյանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին․ «Դա քաղաքական հայդուկության հերթական շառաչուն դրսեւորումն էր այստեղ, որովհետեւ ի՞նչ էր ասում պարոն Խաչատրյանը, ասում էր՝ ի՞նչ լեգիտիմություն, ի՞նչ բան։ Իսկ 21-րդ դարում միջազգային հարաբերությունների խաղի այս պայմաններում գալ եւ ասել՝ լեգիտիմություն չկա, սահմաններ չկան, դա հենց քաղաքական հայդուկություն է։ Մենք լեռներում ցուպը ձեռքերս առած չենք ապրում ի վերջո, մենք աշխարհում ենք, այս աշխարհում միջազգային այլ դերակատարներ կան, հարեւաններ կան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
վախկոտ տղան մեխանում դառնում է անսկզբունքային տղամարդ։ Դասական օրինակ է Կոնջոռյանը, միշտ ուժեղների կողքը վազող․․․ քավորիդ (Էդմոն Մարուքյանին) որ ծեծում էին ԱԺ-ում դաշնակները խառնվեցին, որ թույլ չտան դու քո տեղից չշարժվեցիր, մնացիր նստած։ Դա շատ բանի մասին է ասում, ասում է որ սրբություններ չկան քո մոտ, կա պահի թելադրած շահ, պատիվ ու արժանապատվություն կատեգորիաները մեռած են քո մոտ․․․․