«Այս շարժումը պատահական չծնվեց, ծնվեց այն ռիսկի դիմակայման համար, որը առաջացավ… Ժողովուրդը անտարբեր չէ, բայց նրա համար պետք է պարզ լինի միջավայրը, երբ որ ժողովուրդը սկսեց հավատալ, որ ստացվող է, անպայման գալու է… Ժամանակն է, որ մենք ճիշտ կանգնենք շարժման կողքին: Ուղղակի գալ, հանրահավաքին մասնակցել, դեռ ոչինչ չի նշանակում: Հանրահավաքի ժամանակ մենք շատ ուժեղ ենք, գնացինք տներ, աշխատավայր, անտարբերների տեսանք, էս ինչ արին, հը՞, մի բան ստացվում է հարցին, չեն իմանում՝ ինչ պատասխանեն: Այ էդ հարցը, թե ինչ է լինելու, հստակ պատասխան պետք է ունենա»,- այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նա խոսեց նաեւ տնտեսության խնդիրներից, անդրադարձավ ցածր աշխատավարձերին, հարկային եւ վարկային քաղաքականությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ