Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկային խեղդօղակն այսօր նաեւ կառավարության վզին է»․ Ատոմ Մարգարյան

Մայիս 22,2024 15:22

«Լիբերալ-արմատական մոդելը՝ այն ձեւաչափով, որը պարտադրվում է միջազգային համապատասխան կառույցների՝ չտամ անունները, հայտնի են, հայտնի դոնորներն են, մեր տեսակի երկրներին ծնկի բերելու մոդել է։ Այդ կառույցների ներկայացուցիչներն այսօր էլ նստած են ԿԲ-ում, ֆինանսների նախարարությունում եւ ուշադիր հետեւում են, որպեսզի այն բալանսները, որի պայմանավորվածություններով տալիս են այդ փողերը, չխախտվեն»,- այսօր Բագրատ սրբազանի եւ տնտեսագետների հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ այդ վարկ-պարտքերն այսօր 12 միլիարդ դոլարի սահմաններում են, իսկ եթե ավելացնենք նաեւ կոնսոլիդացված պարտքը՝ տնային տնտեսությունների, բիզնեսի վարկը, այդ թիվը կրկնապատկվում է՝ հավասարվելով ՀՆԱ-ին, ինչը ազգակործան քաղաքականության հետեւանք է։

Բանախոսի դիտարկմամբ, գործող կառավարությունը 2018-ին եկավ ստրատեգիական փոփոխությունների լոզունգով, բայց առ այսօր ոչինչ չի արել։

«Այս կաբինետի մոտ լավ է ստացվում պարտք վերցնելը, վարկային խեղդօղակն այսօր նաեւ կառավարության վզին է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031