Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Նրանք հայելի պետք է պահեն. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին

Մայիս 22,2024 14:18

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի հետաքրքրություն կա մեր տնտեսագետների կողմից, ժամանակին հայեցակարգերով ենք զբաղվել, թե ինչ նշանակություն ունի մեզ համար տնտեսությունը, այսօր կլսենք իրենց կարծիքները, վերլուծությունները»,- այսօր տնտեսագետների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Անդրադառնալով մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքին՝ Բագրատ Սրբազանը նկատեց, որ  ժողովուրդը կոնկրետություն է ուզում իրենցից, մի մեծ մասն էլ պահանջում, ինչը բնական է, քանի որ նրանց կյանքին է  առնչվում. «Այդ հանրահավաքին մեր ասելիքը պետք է լինի, թե մեր պատկերացումներն ինչ են, առաջիկա քայլերը ինչ են»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մինչ դուք այս շարժմամբ սեր ու հանդուրժողականություն եք քարոզում, իշխանական պատգամավորները խորհրդարանի ամբիոնից սպառնում են ընդդիմադիրներին կուլակաթափ անել, բանտարկել, Բագրատ Սրբազանն այսպես արձագանքեց . «Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում, ավելին կարո՞ղ եմ ասել: Վարքագիծը, որը դրսեւորվում է, որը, միգուցե թաքնված էր, հիմա դրսեւորվում է, իրավապահ համակարգն, անշուշտ, պիտի արձագանքեր, բայց ինչին  է արձագանքել, որ դրան արձագանքի: Օրինակ մեզ որ գործակալ են ասել, արձագանքե՞լ է, օտարերկրյա գործակալներ, իրենք սպառնում են բանտերով, ունեզրկելով, թող իրավապահներն արձագանքեն»:

Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե ինչի արդյունք է, որ գործող իշխանություններն իրենց ղեկավարման վեց տարվա ընթացքում 5 միլիարդով ավելացրել են արտաքին պարտքը, ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Ակնհայտ է, որ մենք մինչեւ 2018-ը ունեցել ենք 6 միլիարդ արտաքին պարտք, հիմա 11, 12 միլիարդ պարտք, հիմա վեց տարին ուր, մնացած 25 տարին ուր»:

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ընդհատակյա խոսակցություններ կան, որ պլանավորվում է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ ճնշումների ենթարկել, Բագրատ Սրբազանը շարունակեց. «Բագրատ Սրբազանի կամ, պայմանական ասած, որեւէ մեկի շարժումը միտված է  հաշտության օրակարգին, ատելության վերացմանը, եթե այս բոլորի դիմաց ճնշում են ու փորձում այլ մեթոդներ կիրառել, ուրեմն դեմ են այս գաղափարներին» :

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են՝ ամեն շարժվող բան չէ, որ շարժում է, Բագրատ Սրբազանը նկատեց, որ նրանք հայելի պետք է պահեն. «Երեւի փոքր ժամանակ «Հայելի» մուլտը չեն դիտել, խնդրում եմ, թող գնան, նայեն, նաեւ այդ մարդկանց կենսագրությունը նայեք, խնդրում եմ ձեզ»: Բագրատ Սրբազանը նաեւ չհերքեց լուրերը, թե ՀՀ նախկին նախագահների հետ է հանդիպելու: Նա ասաց նաեւ, որ հասցրել է հանդիպել նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031