Իրանի նախագահ Այաթոլլա Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և աղետալի վթարի պատճառով պատվիրակության այլ անդամների մահվան առիթով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում, ի թիվս այլոց, գրառում է կատարել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել թե Իրանի նախագահի, թե արտգործնախարարի հետ հանդիպում ունենալ: Եվ մեր երկրի համար, եւ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք եւ ջանքեր էին դնում իրենք… Ցավակցում եմ բարեկամ ժողովրդին՝ շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված: Երեւի գիտեք, որ նախատեսվում էր նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, ինչը մեզ համար շատ կարեւոր էր: Մենք խորապես ցավում ենք այս ողբերգության համար», – լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ