Այսօր մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանն է:
Շառլը զգացմունքներով ու մտքերով լեցուն մարդու հավաքական կերպարն էր՝ իր հուզախառն ապրումներով, սիրով ու սերերով, ճախրանքներով ու վերելքներով: Նրա երգով, երաժշտությամբ ու պոեզիայով սերունդներ են ապրել ու հուզվել, թև առել ու թև տվել իրենց երազանքին, սիրահարվել ու սիրել, ուրախացել ու տխրել…
Ազնավուրյան հոգեպարար երգերն ու անկրկնելի կերպարը միլիոնավոր մարդկանց սրտերում հույսեր են արթնացրել, ցավեր ամոքել, ոգևորել ու ճանապարհել երազանքի հետևից։
Շառլ Սզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…
Կարդացեք նաև
Նա մի հետաքրքիր բանաձև ուներ՝ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ ու կա մահ, և դրանց միջև կյանքն է: Սակայն Ազնավուրի նման մեծ պոետի, երգչի, արտիստի, հայի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո:
Ազնավուրն ապրում է և ապրելու է…
Շնորհավոր ծնունդդ, Մե՛ծ Հայ:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ չորրորդ նախագահ