ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ։ Օրերս ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությամբ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ մի շարք, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (այսինքն՝ պետության հրահանգով գործող կառույցներ) պատրաստում են քարտեզ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։ Այդ քարտեզը հրապարակելու են եռալեզու՝ ադրբեջանական, անգլերեն ու ռուսերեն։ Դրանից բացի նշել են, որ քարտեզում օգտագործելու են ՀՀ տարածքում տարբեր գետերի ու բնակավայրերի «ադրբեջանական» տեղանունները։
Սա նոր միտում չէ, դրա մասին ես ահազանգել եմ դեռ անցած տարվա օգոստոսին ու անգամ հաղորդում էի պատրաստել, թե ինչպես կարելի է հակադարձել Ադրբեջանին։
Դա մինչ այն պահն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց ագրեսոր ու բռնապետ Ալիևին հյուրընկալել միջազգային այս կարևոր կոնֆերանսը։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ուներ հնարավորություն դառնալու հյուրընկալող երկիր։
Կարդացեք նաև
Իսկ Ադրբեջանում տիրող էկոլոգիական վիճակի մասին կարող եք դիտել այս տեսանյութում։