Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։
Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվել էր ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է այդպես ստացվել։
«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ, իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տունն էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նույն բանը նշված է»:
Հոդվածի հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա սկսել է ուսումնասիրություն։
Կարդացեք նաև
Էմմա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։