Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Արսենյան. Մարդու տունը կիսում են, սահման են դարձնում ու խոսում են մարդու իրավունքից. «Հրապարակ»

Մայիս 22,2024 10:45

Ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների դեմ իրավապահները հին ու վաղուց փորձարկված միջոցներ են կիրառում, նրանց «վնասազերծում» են եւ մեկուսացնում անհեթեթ մեղադրանքներով։

Փաստաբան, նախկին քննիչ Հովիկ Արսենյանը, որը 2008 թ․ ՀԱԿ ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, իսկ հետո բազմաթիվ գործիչների, ՀԱԿ ակտիվիստների շահերն էր ներկայացնում դատարանում, վերհիշում է, որ մարտի 1-ին նախորդած 3-4 օրերի ընթացքում, ամեն առավոտ ոստիկանական գազելներ էին մտնում Օպերայի բակ, Թումանյանի արձանի մոտ, ձողեր էին իջեցնում մեքենաներից, լցնում էին նստարանների հետնամասում, հետո նկարահանում էին դա, նորից դրանք հետ լցնում մեքենան ու գնում։ Հետագայում, երբ արդեն մարտի 1-ի դեպքերը եղել էին, սկսեցին օգտագործել այդ տեսանյութերը՝ իբր հիմնավորելու, թե ցուցարարները նախապատրաստվում էին հարձակման։

Նա դեռ տարիներ առաջ համոզմունք է ունեցել, որ քաղաքական իշխանությունը երբեք չպետք է հենվի ուժային համակարգի վրա։ «Ի վերուստ միայն իրավապահ, ուժային համակարգերն ուժեղացնելն ու դրանց վրա հենվելը՝ առանց բանակի, ընդ որում, բերելու է ամեն առումով ձախողումների, պետության կործանման, ինչին մենք հիմա ականատես ենք, եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի սթրեսի ու դեպրեսիայի մեջ է ընկել, չգիտի, թե ինչպես պետք է այս իրավիճակից դուրս գա, անզորության շրջանում ենք յուրաքանչյուրս ապրում։ Խոսքով չէ, որ պետություն ու անվտանգություն են ապահովում կամ մարդու իրավունքներ։ Մարդու իրավունքների մասին խոսելն արդեն ծիծաղելի է։ Ո՞նց կարելի է՝ մարդու տունը կիսում են, սահման են դարձնում ու խոսում են մարդու իրավունքից»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031