Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանալու է այժմ գործող հիմնական ճանապարհին՝ մեզ հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաեւ բեռնատարների համար»,- գրել էր նա՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսում:
Արդյոք հնարավո՞ր է այդ ժամկետներում ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհը, Կամո Շահինյանը չի կարող ասել. «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում, այո, հետեւում ենք այդ աշխատանքներին, բայց թե երբ պատրաստ կլինի, ոնց` չեմ կարող ասել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում