Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին Փաշինյանը հայտարարում էր․ «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»․ Աղքատության թվային իրական պատկերը․ «Ժողովուրդ»

Մայիս 22,2024 10:16
axqat

Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր։

Աղքատության թվային պատկերը հետեւյալն է՝

• 2018թ․ – 23.5%

• 2019թ․ – 26.4%

• 2020թ․ – 27%

• 2021թ․ – 24․8%

• 2022թ․ – 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031