Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են». Ալեն Սիմոնյանը հարկային օրենքսգրքից հատվածներ է մեջբերել

Մայիս 22,2024 10:08

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են:
Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 230.
Անշարժ գույքի հարկի արտոնությունները

1.Անշարժ գույքի հարկից ազատվում են`

8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.

Հոդված 64.
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

1.ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:
2.ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031