Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազդեցությունն ունի կոլոիդային արծաթն ու ինչպե՞ս է այն կիրառվում բժշկության մեջ

Մայիս 22,2024 09:30

Արծաթը բժշկական նպատակներով կիրառվել է վաղուց ի վեր, իսկ կոլոիդային արծաթն օգտագործվել է վարակների դեմ պայքարում մինչ հակաբիոտիկների հայտնաբերումը։ Սակայն այսօր թույլատրվում է արծաթի նանոմասնիկներ պարունակող միջոցների միայն արտաքին օգտագործումը։ 

Ինչպե՞ս են ազդում այդ նանոմասնիկները․ դրանք կարող են ներթափանցել բակտերիաների մեջ և կպչել որոշ սպիտակուցներին՝ փոփոխելով մանրէների կառուցվածքն ու դրանք «անգործունակ» դարձնելով։

Նաև համարվում է, որ արծաթի մոլեկուլներն ընդունակ են կապվելու որոշ սնկերի, վիրուսների ու մակաբույծների ֆերմենտների հետ՝ ճնշելով դրանց ակտիվությունը։ Այսպիսով, կոլոիդ արծաթն ունի մանրէասպան, հակասնկային, հակավիրուսային  և հակաբորբոքային ազդեցություն։

Այն թողարկվում է քսուկների, ցողաշիթերի տեսքով։ 

Ի տարբերություն հակաբակտերիալ դեղամիջոցների, արծաթի նկատմամբ մանրէները կայունություն ձեռք չեն բերում:

Արծաթի նանոմասնիկներ պարունակող միջոցները կիրառվում են մաշկի խնամքի համար, վերքերի, այրվածքների և խոցերի դեպքում: Դրանք կարող են նպաստել բերանի խոռոչի հիվանդությունների բուժմանը, կարիեսի, լնդերի բորբոքումների կանխարգելմանը։ Հոտազերծիչ ազդեցության շնորհիվ կոլոիդային արծաթը կարող է օգնել ոտքերի տհաճ հոտը վերացնելու հարցում։ 

Կոլոիդային արծաթը կարող է օգնել ազատվել քթի փակվածությունից, շնչառական վարակներից՝ չգրգռելով և չվնասելով քթի լորձաթաղանթը։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031