ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Կառույցից հայտնում են, որ 52-ամյա Վ․Հ-ին կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ մեղադրանքի՝ նա յություբյան իր ալիքի միջոցով մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:
Ըստ ՔԿ-ի՝ 2023-ի սեպտեմբերին Վ․Հ․-ն լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախոզում է հայտարարվել։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»