Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`
- Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
- 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
- Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
- Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են:
«Թաթոյան» հիմնադրամ