Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա այն 181,5 հազար տոննայից, որը ՌԴ գյուղնախարարությունը բաշխել է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար։
Ռուսաստանից շաքարի արտահանման ժամանակավոր արգելքը սահմանվել է 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։ Այս միջոցառումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը, սակայն նախատեսվում է որոշակի ծավալներով շաքարի մատակարարում ԵԱՏՄ երկրներ։
«Sputnik Արմենիա»