«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը, ասաց Բագրատ սրբազանը:
Նա համամիտ է, այո, Արցախի հարցը գլխավոր հարցն է եղել, բայց առանձին չի եղել եւ իր գնահատմամբ, հենց այդտեղ է, որ սխալվել ենք:
Ուստի, նա համոզված է՝ հայոց հարցի մեծ շարանում այդ հարցը պետք է վերադարձնենք:
Կարդացեք նաև
«Էս գրիչը տեսնո՞ւմ եք, նոր եմ նվեր ստացել, «կաշառք» են տվել»,- մի գրիչ ցույց տալով ասաց սրբազանը՝ հավելելով․ «Այսօր մենք խոսում էինք շարժման գույնի մասին և նախախնամությամբ այս գրիչը տրվեց մեզ։ Մեր շարժման գույնը՝ մանուշակագույնն է. եւ հոգևոր, եւ ֆիզիկական իր արտահայտությամբ։
Նա նշեց, որ մանուշակագույնն առաջին հերթին աստվածամոր գույնն է, մաքրության ու ճանապարհից հետ չկանգնելու գույնն է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ