«Ինչ ուզում են՝ թող ասեն. սրբազան պայքարը ծրագրված՝ բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով, փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Արա Ռոստոմյանն՝ անդրադառնալով խորհրդարանում, ՔՊ-ական պատգամավորների կողմից շարժման պիտակավորումներին։
Կազմակերպության անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ հավելեց. «Ներկայիս իշխանությունը փորձում է իր գործած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա, բայց 2020 թվականից սկսած՝ ամբողջ կատարվածի պատասխանատուն ու մեղավորն իրենք են։ Շարժումը չի մարել, չի մարում և գալու է հանգուցալուծման, իհարկե, դրական ավարտով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ