«Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,– «Sputnik Արմենիա»-ին ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը:
Միքայել Աջապահյանն էլ նշեց, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել իրենց դեմ, գաղափարական մեթոդներով չեն կարող հաղթել, ռեպրեսիվ մեթոդների են դիմել։
«Ուր են հասցրել սրանք պետական համակարգը` վերածել են անձնական քինախնդրության։ Մենք էլ կարող ենք քինախնդրությամբ մոտենալ և արգելել մտնել եկեղեցի։ Բայց կմնանք մեծահոգի, որովհետև ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են »,–ասաց Շիրակի թեմի առաջնորդը։