Լրահոս
Օրվա լրահոսը

‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին փոխանցվեց Սևան ազգային պարկի կառավարման պլանը

Մայիս 21,2024 20:00

Ս.թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող ‹‹Բիզնես և նորամուծությունների կենտրոն››-ում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին փոխանցվեց Սևան ազգային պարկի կառավարման պլանը:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ-ի (Հայաստան), DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Միջոցառմանը ներկա էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը,  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող այլ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի ողջույնի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց գործընկերներին միջոցառումը կազմակերպելու համար և նշեց, – «Հուսով ենք այս կառավարման պլանը կնպաստի վերականգնված, բնականոն զարգացող և պաշտպանված էկոհամակարգով Սևանա լիճ ունենալուն»։

Պարոն Աթանեսյանին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ով խոսեց Սևանա լճի կայուն զարգացման ու պահպանության կարևորության մասին,  և այդ համատեքստում այս կառավարման պլանի ընձեռած հնարավորությունների մասին: «Այս կառավարման պլանն ունի կարևորագույն կետեր, որոնցից են՝ գոտիավորումը, սահմանազատումը և այն նպաստելու է նրան, որ Ազգային պարկի տարածքը ունենա բնության պահպանություն և բարելավում»-ասաց պարոն Հեսսը։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց ծրագրի շրջանակներում մշակված կարևոր ռազմավարական փաստաթղթերին և շնորհակալություն հայտնեց կառավարման պլանի մշակման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ կատարած հսկայական աշխատանքի համար:

‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Կարեն Մնացականյանին կառավարման պլանի փոխանցման արարողակարգին նախորդեց Սևան ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացի և արդյունքների ներկայացումը:

Միջոցառումն ամփոփվեց ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի թանգարան շրջայցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031