Հուսամ դատարանին էլ հասկանալի էր, որ մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ- որ մեկին հայհոյելը։Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
«Դա եղել է քննադատության մաս, հիմա դատարանը պետք է այս ընթացքում քննի, որ հասկանա, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե ոչ։ Այդ հանգամանքներից ելնելով՝ մենք պետք է մնանք նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, որը բարդ է լինելու երկրի այս իրավիճակում, բայց պետք է աշխատել»,- ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ քիչ առաջ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը:Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: