«Իշխանությունը պիտի գնա, այլ ելք չունի պարզապես… Ոչ թե պիտի գնա, որ մենք ուզում ենք կամ չենք ուզում, այլ որովհետեւ այլ ավարտ չի կարող ունենալ եւ այլ հնարավորություն չի կարող ունենալ:
Միջանկյալ որեւէ տարբերակ գոյություն չունի: Ինչքան էլ ուզում եք պտտենք, միջոց գտնենք, ձեւ գտնենք, եղանակ գտնենք, միեւնույն է, ուրիշ հանգրվան չկա»,- քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Մեզ համար սա, չեմ ասի՝ կյանքի եւ մահվան պատերազմ է, բայց մեզ համար վճռորոշ եւ կարեւորագույն հանգրվան է: Մենք որեւէ կերպ ո՛չ այդ ճանապարհից շեղվելու տրամադրություն ունենք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մեր ներսի վճռականությունն ու կամքն են թույլ տալիս, որ շեղվենք… Մայիսի 26-ին եւ հաջորդող օրերին անպայման իրագործելու ենք»,-ասաց Սրբազանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ