«Ընդհանրապես հանդիպում ենք մասնագիտական խմբերով՝ որոշակի իմաստով թե՛ իրենցից լսելու, թե՛ մեր պատկերացումները փոխանցելու յուրաքանչյուր ոլորտի մասնագետներին»,- քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ներկաներից շատերին պատիվ ունի ճանաչելու:
«Չեմ ուզում տպավորություն թողնել, թե ամեն ինչ գիտենք, որ ինչ մեր պատկերացումների մեջ է, վերջնական ճշմարտություն է… Մեզ համար ճշմարտությունը մեկն է, որ պիտի սուտը վերանա երկրից… Գիտեմ, որ յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր շրջանակների մեջ կարծիքներ եւ վերապահումներ եք հայտնել, քաջալերանք ու գնահատական եք տվել»,-ասաց սրբազանը: Նա նաեւ նկատեց, որ դահլիճում ներկա է իր դպրոցի ուսուցչուհին՝ տիկին Երանոսյանը:
«Ես չեմ կարծում, որ դուք կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, եւ չեզոք էլ չեք, գոնե ում որ ես ճանաչում եմ: Զուտ տեսական գնահատական տալու մասին չէ այս ամբողջ շարժումը, այլ ամեն մարդու եւ հատկապես հասարակական կազմակերպությունների կամ փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների՝ յուրաքանչյուրի կրողը լինելու, մասնակից եւ ներդրող լինելու մասին է շարժումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ