Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել իմ Եկեղեցու շինություն եւ միտինգներ կազմակերպել, եկել է Եկեղեցուն հարկելու ժամանակը»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 21,2024 16:53

«Եկել է նաեւ ժամանակը, որ մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար ՀՀ-ում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ԱԺ նստաշրջանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը։

«Տեղի է ունենում հետեւյալը, կրկին անգամ փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով՝ շարժում գեներացնել։ Փորձը չհաջողվեց, եւ հիմա ելքի ստրատեգիա է ընտրվում, դե պետք է իրավիճակից դուրս գան ինչ-որ ձեւով։ Ես շատ ցավում եմ, որ Եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, որ եկել է նաեւ ժամանակը, որ մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար ՀՀ-ում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ դա չեն կիրառվում։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է մոտ ժամանակներս քննարկենք։ Հերիք եղավ էլի մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է նրանք հարկ չվճարեն։ Օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանաք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից բարձր, հասարակ գործարարից բարձր, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում։ Մեր մեծ հարկատուները ամենակարեւոր մարդիկ են, իրենք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը։ Այդ մարդիկ պետք է հարկ վճարեն, իրենք չպետք է վճարե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երեւանի կենտրոնում նստավայր ունի․ «Եկեղեցի կա Սուրբ Աննայի անվան, որտեղ միտինգներ են անցկացնում։ Այ քեզ բան, սեփական միտինգի գրասենյա՞կ է, այդ ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել իմ Հայ առաքելական եկեղեցու շինություն եւ միտինգներ կազմակերպել։ Այդտեղ Աստծո հետ հաղոդակցվելու տեղ է, միտինգներ կազմակերպելու տեղ չէ։ Իսկ դուք Աստված չեք եւ Աստծուց շատ հեռու եք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031