Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման նպատակն է՝ կասեցնել Հայաստանի փաստացի կազմաքանդումը. Էդգար Էլբակյան

Մայիս 21,2024 16:48

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պետք է տեղավորենք 2020 թվականից սկսած ազգային-ազատագրական շարժման մեջ: Ընդհանուր ընդդիմադիր շարժումների շարունակությունն է սա: Մենք տեսնում ենք, որ դրական շատ բաներ փոխառնված են նախորդ շարժումներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի հետ քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով. «Շարժման նպատակը շատ պարզ է՝ կասեցնել Հայաստանի փաստացի կազմաքանդումը, որը խորհրդանշորեն անվան մեջ է արտացոլված: Այդ ամենը սկսվել է Տավուշի շուրջ, բայց միայն Տավուշի  մասին չէ, որովհետեւ Տավուշն էլ Տավուշի մասին է. Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ եւ այնուհետեւ նոր ցատկահարթակ ստանալ՝ որպես հարվածի հիմնական ուղղություն, դեպի Լոռու մարզ եւ դեպի Իջեւան-Դիլիջան մայրուղի»:

Էդգար Էլբակյանի ձեւակերպմամբ, շատ առումներով հայկական ներքին շարժումների հաջողությունը կախված է նաեւ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակից. «Ունենք մի իրավիճակ, որ իշխանությունների գոյության շուրջ ցավալիորեն կա միջազգային կոնսենսուս: Այսինքն շարժումը նաեւ այդ խնդիրը պետք է իր առջեւ դնի եւ փորձի լուծել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031