«Գիտե՞ք ինչ են ասում կիրանցցիներին, ասում են՝ եթե այս գումարը չվերցնեք, վաղը կարող է սա էլ չլինի, շանտաժի են ենթարկում մարդկանց, ասում են՝ եթե տնից դուրս չգաս, կարմիր բերետավորներին կմտցնենք ձեր տուն եւ տնից ձեզ կհանենք ծեծուջարդի միջոցով, խելոք կգաս կանես: Անընդհատ տարբեր տիպի ճնշումներ են գործադրում մարդկանց վրա ու պարզ է, որ կլինեն մարդիկ, որ ճնշումներին տեղի կտան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Փոխանցեցին ԱԺ նախագահի խոսքը, Աստվածաշունչն ասում է՝ հորս տունը մի սարքեք առեւտրի տեղ, եկեղեցականը ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ, քաղաքականությունը առևտուր է: Ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն ասաց. «Արցախը ծախեցին, առեւտուր արեցին Ադրբեջանի հետ: Հիմա առեւտուր են անում, նվիրաբերում են Տավուշի մարզը, Ադրբեջանը ստանում է մեր առաջնագիծը, Կիրանցը, Ոսկեպարի վերեւի հատվածը, Բաղանիս գյուղի ներքեւի հատվածը, առեւտուր են արել, հազարից մեկ ճիշտ բան են ասել: Բայց լավ կլինի, մեջները խիղճ բանականություն լինի, ոչ թե ասեն՝ առեւտուր է, նորմալ երեւույթ է: Այսքան մարդկանց գերեզման տանելը նորմա՞լ երեւույթ է»:
Խոսելով իշխանությունների քննադատությունների մասին, թե «Տավուշը հանուն հայրեիքի» հանրահավաքին 3000 դրամով մարդ են բերել Վանաձորից՝ Գառնիկ Դանիելյանն ասաց. «3000 դրամը անգամ միակողմանի երթուղայինի փողը չի: 3000 դրամ տալիս ենք, ասում ենք՝ եկեք Երեւան, ոտ-ոտ կգնաք Լոռի, հա՞: Հիմարություն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ