«Խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան չանվանել, դա մի քիչ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամեն ինչը»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա սկսեց հեգնել, թե որ քաղաքական ուժերն են միացել շարժմանը՝ 40 ուժ եք ասում, 20-ի անունը գոնե տվեք:
Նա վստահեցրեց, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծելու, իսկ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն, դա միանշանակ ձախողման է դատապարտված:
Հարցին՝ առնետավազք չի՞ լինելու ձեր խմբակցությունից՝ նա պատասխանեց. «Իմ քայլից «Հայաստան» դաշինք տեղափոխված կա, վստահեցնում եմ, դուր չի գա, եթե իմանա, որ իր քայլը այդպես եք անվանել: Առնետավազք բառը կոռեկտ չի, բայց միանշանակ պնդում եմ, որ չի լինելու նման բան: Մարդիկ մտածում են՝ ինչպես երեսը փրկելով դուրս գան այս ամեն ինչից, կարծում եմ, ճիշտ կլինի դա անեն աղոթքով»:
Նա ասաց, որ «Վազգեն Գալստյանը մի մարդ է, ում թեկնածությունը,որպես քաղաքական լիդեր, 2023-ի սեպտեմբերին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրիելյանովը: Նա ասել է,որ պետք է այս մարդը առաջնորդի ու մի քանի ամիս հետո առաջնորդում է»,- ասաց Ալեքսանյանը՝ ռուսական հետք տեսնելով շարժման մեջ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քանի որ քպականը կոչում է ‘մարդ’ միայն քպականին, ապա ակամա հայտարարեց, որ քպականների շարքերում կան նիկոլին դավաճանող: Ի տուտ յա պոդումալ, նւ նաչալոս…