«Նույն սցենարն է, ոնց Ղարաբաղում ասացին՝ 12 կիլոմետրանոց ճանապարհ ենք կառուցում, ամեն ինչ կլինի, այլընտրանքային ճանապարհ է, նույնը Կիրանցում է, որ մաս-մաս հանձնեն: Ճանապարհը, եթե կառուցվի, մեկ է, օգուտ չկա, եթե շրջափակման մեջ լինեն, երեկ էլ Ալիեւն ասաց, որ ոտքով է քայլելու դեպի Երեւան, մնում է ժողովուրդը ոտքի կանգնի, զարմանում եմ մեր ժողովրդի վրա»,- այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Նելա Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե արցախցիներին մեղադրում են, որ փողի դիմաց են մասնակցում շարժման հավաքներին, պատգամավորը շարունակեց.
«Թող ապացուցեն, որ վճարում են, մենք հանուն հայրենիքի ենք գալիս, իրենք են փողի մեռած, արցախցիները հայրենիքի մեռած են»:
Անդրադառնալով դեռեւս շարունակվող խոսակցություններին, թե Արցախը արցախցիները հանձնեցին, պատգամավորը հակադարձեց. «Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, այդ օրվանից ամեն ինչ սկսվեց, միակ մարդը, որ մեղավոր է Արցախի հանձնման գործում, Նիկոլ Փաշինյանն է ու իր խունտան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ