«Չեմ ուզում Ալիեւին մեկնաբանել, մեր մոտ էլ շատ բաներ են ասում: Դե ինքը ուրիշ մարդ է, ուրիշ երկիր է ներկայացնում»,- այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողները փոխանցեցին Ալիեւի խոսքը, որը մատ թափ տալով ասում էր, որ թշնամի Հայաստանը մեզ վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, այդպես է լինելու այսուհետ:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ այդ հարցը միշտ բարձրացնում են. «Երբ որ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, դիմացի կողմից այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալիր հանդիպում է: Կա այլ խոսույթ: Մենք խոսում ենք, ասում ենք այդ ատելության մթնոլորտը պետք է նվազեցնել»:
Նա նշեց, թե իրենք ի հակադրություն, զբաղվում են բանակի բարեփոխմամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ