Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նախաձեռնել է ընթերցանության համահայկական մրցույթ

Մայիս 21,2024 14:18

Միջին դպրոցականների շրջանում ընթերցանության հանդեպ սեր սերմանելու, գրական ճաշակ ձևավորելու, բանավոր ու գրավոր խոսքի զարգացմանը նպաստելու և ամառային հանգստին ընդառաջ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նախաձեռնել է ընթերցանության համահայկական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի 5-8-րդ դասարանների և Սփյուռքի հայկական կրթօջախների 10-15 տարեկան սաները:

Գիրք կարդալ սիրող աշակերտների համար նախատեսված մրցույթի մեկնարկը հուլիսի 1-ին է: Գրանցումը տեղի կունենա մինչև հունիսի 5-ը: Հունիսի 5-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գնահատող հանձնաժողովն առցանց կհանդիպի մասնակիցներին, կներկայացնի կանոնները, ընթացակարգը, ինչպես նաև կտրամադրի գրականության ցանկ, որից պետք է օգտվեն մասնակիցները:

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով: Առաջին փուլում  մասնակիցներն ընթերցելու են կազմակերպիչների առաջարկած գրականության ցանկից մեկ գիրք և գրավոր ներկայացնելու են գրքի իրադարձությունների, հերոսների մասին սեփական վերլուծությունը, արտահայտելու են կարծիք՝ 1-2 էջի սահմաններում: Երկրորդ փուլն անցած մասնակիցները պետք է գրեն 2-4 էջի սահմանում էսսե (շարադրություն)՝ առաջարկվող թեմաներից մեկի մասին: Երրորդ փուլում  հանձնաժողովն անցկացնելու է հանդիպում յուրաքանչյուր մասնակցի հետ:

Մրցույթը նախատեսում է 14 մրցութային տեղ, ինչպես նաև խրախուսանքներ դպրոցների և ուսուցիչների համար:

Այն մանկավարժները, ովքեր կներկայացնեն 7-ից ավելի երեխաների, կստանան վկայական, հրատարակչության կազմակերպած վերապատրաստման որևէ ծրագրին անվճար մասնակցելու իրավունք և 3 գիրք նվեր՝ իրենց ընտրությամբ:

Այն դպրոցները, որոնք մասնակից կդարձնեն 12-ից ավելի երեխաների, դրանց երկու ուսուցիչ հրատարակչության կազմակերպած վերապատրաստման ծրագրերին անվճար մասնակցելու իրավունք կստանան:

Մրցույթում 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցների դպրոցների գրադարանները կհամալրվեն 100 գրքով, կստանան 2 ուսուցչի համար հրատարակչության կազմակերպած վերապատրաստման որևէ ծրագրին, ինչպես նաև մրցանակակրի և զուգահեռ դասարանների համար Էդիթ Պրինտի դպրոցական էքսկուրսիային անվճար մասնակցելու իրավունք:

Մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցների դպրոցների գրադարանները կհամալրվեն 75 գրքով, կստանան հրատարակչության կազմակերպած վերապատրաստման որևէ ծրագրին մեկ ուսուցչի, ինչպես նաև մրցանակակրի դասարանի համար դպրոցական էքսկուրսիային անվճար մասնակցելու իրավունք և մեկ կիսամյակի զեղչի քարտ:

Մրցույթում 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցների դպրոցների գրադարանները կհամալրվեն 50 գրքով, կստանան հրատարակչության կազմակերպած վերապատրաստման որևէ ծրագրին մեկ ուսուցչի, ինչպես նաև դպրոցական մեկ էքսկուրսիային անվճար մասնակցելու իրավունք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 5-ը լրացնել առցանց հայտ հետևյալ հղումով. forms

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031