Լրահոս
Օրվա լրահոսը

«2026-ի ընտրություններին ՔՊ-ն Կիրանցում հաղթելու է շռնդալից ձեւով». Ալեն Սիմոնյան

Մայիս 21,2024 14:12

«Բագրատ Սրբազանին վարչապետ ընտրելու հարց չկա, չի քննարկվում ու զարմանում եմ, որ նման բան գեթ մեկ մարդ կարող է քննարկել: Սահմանադրությունը պիտի քանդե՞նք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ բա Գուրգեն Արսենյանը, Բաբկեն Թունյանը ո՞նց են ասում, որ եթե անվանացանկ հրապարակվի, իրենք կհանդիպեն, կքննարկեն՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես նրանց նկատմամբ մեծագույն վստահություն ունեմ, քաղաքական հայտարարություններ են: Եթե քաղաքացի գա գրանցվի, կամ ես, կամ իմ օգնականը, խորհրդականը կարող է նրանց հետ հանդիպի: Ոչ մի ինտրիգ, ոչ մի արտառոց բան իշխանության կյանքում չի քննարկվում: ՀՀ-ում քաղաքական գործընթացներ են, դրանք եղել են միշտ»:

Ալեն Սիմոնյանը հորդորեց ընդդիմադիրներին հարցնել՝ եթե համաձայն չեք ՀՀ իշխանությունների ասածների հետ, ապա ըստ ձեզ ո՞րն է սահմանը: Լրագրողները փոխանցեցին պատասխանը՝ Բագրատ սրբազանն ասում է՝ որտեղ կանգնած է մեր զինվորը:

Ալեն Սիմոնյանն ասաց. «Քարտեզների տակ կան իրավական հիմքեր, որոնք նաեւ Ադրբեջանի կողմից են հաստատված: ՀՀ սահմանը այն սահմանն է, որով ՀՀ-ն անկախացել է, այդտեղ վերադառնում ենք Ալմա Աթայի հռչակագրին: Հլը մի հատ հարցրեք՝ բա Արծվաշենը, որտեղ ադրբեջանցի զինվորն է կանգնած»:

Հարցին՝ Գորիս-Կապանը դուք համարո՞ւմ եք մերը, դա վերադառնալո՞ւ է մեզ՝ նա պատասխանեց. «Այն, ինչը մեր տարածքում է, մերն է»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ կիրանցիների հետ, ոսկեպարցիների հետ գնում, խոսում են իրենք. «Չեն ընդունի փոխհատուցումը, պետությունը այլ որոշում կգտնի: Մարդիկ մտահոգված են: Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հյուսիսային պողոտայի պես չենք անելու, երբ որ եկան կոպեկներ շպրտեցին մարդկանց, գերակա հանրային շահ ճանաչեցին, մարդկանց վզներից բռնեցին, դուրս շպրտեցին, եւ խոսքը մի տան մասին չէր ու մի տնակի մասին չէր, այլ ամբողջ թաղամասի մասին էր: Մենք այդպես չենք անելու,մենք մարդկանց հետ խոսելու ենք, իրենց համաձայնությունը կտան՝ կտան: Չեն տա՝ էլի կբանակցենք այնքան ժամանակ, մինչեւ տան: Դուք իրենց փաստաբանը կլինի՞ չլինեք: 2026-ի ընտրություններին ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձեւով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Պարոն Ալենը արդեն պարտվել է երբ թքեց հայ մարդու ուղությամբ
    Некогда не говори հոպ пока не перепригнешь

  2. ‘ՉԳԻՏԵՄ’, …ԲԱՅՑ ‘ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՄ` 1-2 րոպեի տարբերությամբ
    Հարցին, թե հնարավո՞ր է նրանց [Կիրանցիներին] թույլ տան մնալ իրենց տներում, ԱԺ նախագահը պատասխանեց.«Չգիտեմ, ամեն ինչ էս աշխարհում հնարավոր է: ժամը մեկ ամեն ինչ փոխվում է, կարա շատ բան փոխվի»
    «Վստահեցնում եմ, մի քանի տարի հետո էդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր: Եվ 2026-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»
    ՀԱՐՑ, ԿԱՄ ՊՆԴՈՒՄ` 2026-ին ազրբժնցի քպականնե՞րն են 2026 հաղթելու շռնդալից ձևով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031