Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի հրահրողն էլ, հեղինակներն էլ այսօրվա գործող իշխանությունն է՝ իր ղեկավարով հանդերձ. Բագրատ Սրբազան

Մայիս 21,2024 13:50

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր հանդիպեց Արցախի կառավարության անդամների, պատգամավորների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ:

«Հանդիպմանը գալուց առաջ մտածում էի, որ այս հանդիպումը կամ նման հանդիպումների շարքը երանի Երեւանում տեղի չունենային, այլ տեղի ունենային Շուշիում, Հադրութում, Գանձասարում, Ստեփանակերտում եւ այլն: Բայց, ցավոք, այսօր պետք է անդրադառնանք արձանագրված իրավիճակին»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա խոսեց նախ շարժման տրամաբանության մասին՝ շեշտելով, որ այն սկիզբ է առել ապօրինի սահմանազատման ու սահմանագծման պատճառով: Ապա նկատեց, որ ՀՀ գործող իշխանությունները խաղաղության հասնելու կեղծ ներկայացում, օրակարգ են բերել ու այն հակադրում են պատերազմին. «Մեր այս շարժման բուն նպատակն իրական խաղաղություն ունենալն է՝  թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական:

Պատերազմի հրահրողն էլ, հեղինակներն էլ այսօրվա գործող իշխանությունն է՝ իր ղեկավարով հանդերձ:  Պատերազմները իրենք են բերել իրենց ապաշնորհ   լինելու պատճառով ու  շարունակաբար բերում են, այս սահմանազատումն էլ այսպիսի ձեւով ու  կերպով՝ միակողմանի զիջումներով, պարտադրանքով, թելադրանքով արված, որի մասին վկայում են մեր կյանքի ու  կենսագրության թշնամիները՝ ասելով, որ մեկ խոսքով 4 գյուղ ստացանք, մենք ենք թելադրողը: Ու այս հայտարարությանը ոչ մեկ չի պատասխանել ոչ մի ձեւով: Սա ցույց է տալիս, որ մենք ինչքան փխրուն վիճակում ենք գտնվում, նաեւ որքան անպատրաստ, որ «ստիպված ենք» լինում մեր հայրենիքը կտոր-կտոր, այսպես  ասած, պատերազմի սպառնալիքի ներքո ուղղակի  զիջել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031