Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ասում եք՝ ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր, ոչ մի սմ չի զիջվելու, այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը քննարկում որոշ կիրանցիներին փոխհատուցում տալու հարցը, դա չի՞ նշանակում, որ զիջում եք: Նա պատասխանեց. «Ոչ, չի ստացվում: ՀՀ տարածքից չի զիջվում, չի զիջվել, չի զիջվելու, չի քննարկվում, չի քննարկվել, չի քննարկվելու: Դրա մասին նույնիսկ խոսակցություն չի կարող տեղի ունենալ: Փոխհատուցումները տրվում են այն բանի համար, որ սահմանային փոփոխության հետեւանքով այդ մարդկանց ինչ-որ ձեւով փոխհատուցվի, բայց դա չի նշանակում, որ մենք տալիս ենք այն, ինչ պատկանում է ՀՀ-ին եւ չի նշանակում, որ նույն կիրանցիները, երբ որ ավելանում է մի քանի հեկտարով, վերցնում ենք Ադրբեջանից: Այն ինչ պատկանում է ՀՀ-ին, որեւէ ձեւով քննարկման ենթակա չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ