Ermenihaber. Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մուհամմեդ Մուհբիրի հետ:
Էրդողանը ցավակցություն է հայտնել նախօրեին տեղի ունեցած պատահարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան կապակցությամբ:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նույն օրը կայացած կառավարության նիստից հետո նշել է, Իրանում տեղի ունեցած դժբախտության պատճառով Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարելու որոշում է ընդունվել:
«Մեր կառավարության նիստում որոշում կայացրինք Իրանի ժողովրդի ծանր ցավը կիսելու համար մեր երկրում 1-օրյա ազգային սուգ հայտարարել»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս՝ կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա Աբդոլահիանի և այլ պաշտոնյաների հետ միասին վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։