Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ ամսվա ընթացքում վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 98 հարկ վճարողի մոտ․ ՊԵԿ

Մայիս 21,2024 12:43

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 98 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.750 մլն դրամ տուգանք,
  • հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 30 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.5 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի արտադրության, մսամթերքի առևտրի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • մրգի և բանջարեղենի աճեցման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
  • ատամնաբուժարանում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների (ՉԱ-Ցանկ-1), ինչպես նաև Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 98 հարկ վճարողների ցանկը  (ՉԱ-Ցանկ-2) կցվում է հղումով՝  https://we.tl/t-fgetJvBcEa ։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031