«Ես մոտեցել եմ ամբիոնին՝ արձանագրելու համար, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, ասաց․ «Հարգելի գործընկերներ, դուք քաղաքական հեթանոսներ եք, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, դա կոչվում է ժողովրդավարություն։ Դուք՝ որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն։ Եվ ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ։ Դուք էլ, ժողովրդի անունից խոսելով, այն աստիճանի քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ եւ տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգեւորականի սքեմի ներքո փորձում եք այսօր Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել։ Բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա, եւ վերադարձ անցյալին անհնար է։ Ուզում եք սքեմի տակ թաքնվեք, ինչի տակ ուզում եք, թաքնվեք, ինչ կերպարանքով ուզում եք, եկեք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ