ԱԺ նստաշրջանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին։
Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Նույնիսկ առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Հլա բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞»։
Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Մինասյան, ստացվում է՝ դուք ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որեւիցե սահման չունի՞, հա՞։ Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞։ Հիմա դուք՝ ԱԺ երկրորդ խմբակցության քարտուղար, ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահման չունի։ Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյան ասել է՝ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու։ Հետեւեք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի կոնկրետ, հստակ սահման՝ իրավական հիմքերով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ