ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերեց գրող Հրանտ Մաթեւոսյանին․ «Եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։
Այնուհետեւ, դիմելով իշխանություններին, Աղվան Վարդանյանն ասաց․ «Հրաժարվել եք, արհամարհվում եք։ Ալիեւը «նոլդու Փաշինյան» է շվշվացնում։ Էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու։ Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից եք արհամարհված։ Ձեզ մի խաբեք, այս Սրբազան շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանն ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ