Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն»․ Արթուր Խաչատրյան

Մայիս 21,2024 11:09

«Բազում անգամ նշել էինք, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին, կարող ենք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իշխանությունները, այո, մեր այդ խորհրդին հետեւեցին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում։ Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն է, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է։ Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են։ Եվ, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։ Ինչո՞ւ եմ ասում ջեբկիրություն, մանր գողություն, սովետում ու հիմա էլ խանութներում կա՝ երբ մանրը վերադարձնում են, եթե սխալ է տեղի ունենում, չգիտես ինչու, այդ սխալը տեղի է ունենում ի վնաս հաճախորդի։ Հիմա այս իշխանություններն ի մեր հայրենակիցների սխալվել են կադաստրի քարտեզները գծելով։

Լավ, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից ավել վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա, կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։ Ասում էին՝ սահմանազատումը պետք է լինի Գենշտաբի 1974-1979 թվի քարտեզներով։ Երեկ հերթական մի օրիգինալ հայտարարությունն է հրապարակվում, թե դառանք 1969 թիվ։ Իսկ ինչո՞ւ 1969 թվականի Գերագույն խորհրդի նախագահությունների որոշումներ, այլ ոչ թե 1988 թվականի միջպետական արձանագրման հիման վրա, որովհետեւ 1988 թվին էլի ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց դուք էլի վախենում եք դա ընդունել։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031