Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց. «Ժողովուրդ»

Մայիս 21,2024 10:44

Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը շուտով դատարան կմտնի:

Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց:
Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս եւ ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է եւ որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031