«Ադրբեջանի պայմանն է, որ ռուսները հայ-ադրբեջանական սահմաններից դուրս գան։ Որքան տեղյակ եմ՝ մենք ենք խնդրել, որ և Մեղրիում Իրանի հետ սահմանին, և Թուրքիայի սահմանին ռուսները կանգնեն։ Մեր անվտանգային ծառայությունը 2012 թվականից նամակներ է ստանում Ռուսաստանից, որ ստանձնեք ձեր սահմանի պաշտպանությունը։ Մենք ասել ենք՝ մեր մարդկային ռեսուրսը քիչ է, պրոֆեսիոնալին էլ չենք կարող վճարել։ Ռուսները խնդրել են, որ մենք վերցնենք մեր սահմանների պաշտպանությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Հարցին, թե ռուսները նույն հեշտությա՞մբ Գյումրիից դուրս կհանեն նաև 102-րդ ռազմաբազան, նա պատասխանեց, որ դա այլ հարց է, բայց քննարկումների դեպքում կարող են նաև դա անել։
Սամվել Բաբայանի խոսքերով՝ Վրաստանից ու Ադրբեջանից դուրս գալուց հետո Ռուսաստանի համար միայն Հայաստանում ներկայություն պահելը շատ դժվար է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև